Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/ համաձայն՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայանքի Ֆանտան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում 2025թ. հունվարի 23-ին, ժամը 12:00-ին կազմակերպել և իրականացնել՝ «ԲԻ Էմ Սի Պրոջեքթ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Ֆանտանի բազալտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Չարնցավանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: