24.05.2021
«ԱՅԵՌԴԻ ԷՆՋԻՆԻՐԻՆ»ՍՊ ընկերության Սյունիքի մարզի տարածքում նախատեսվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագր
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 4-ին ժամը 11:00-ին Մեղրիի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա «ԱՅԵՌԴԻ ԷՆՋԻՆԻՐԻՆ» ՍՊ ընկերության Սյունիքի մարզի տարածքում նախատեսվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Տրանշ 4 Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: