Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ.) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՎԵՏԻՍ-ՏԻԳՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատի մարզի Գետամեջի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների 4-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):