ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2021
«ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նպատակով կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ ապրիլի ապրիլի 28-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենան ՝ «ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նպատակով կատարվելիք   երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: