ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.08.2024
«ԱՎԱՆԳԱՐԴ ԻՆԵՍԹ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Աղավնաձորի գրանոդիորիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ. Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՎԱՆԳԱՐԴ ԻՆԵՍԹ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Աղավնաձորի գրանոդիորիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների 2-րդ հանրային լսումը:
 Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի (Աղավնաձոր) և  շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ծաղկաձորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am): 
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։