ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2024
«Ավա գրանիտ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Էջմիածին քաղաքի Սուրբ Մ. Մաշտոց փողոց 1/2 հասցեում բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. . մայիսի 17-ին ժամը 11:00-ին տեղի կունենա «Ավա գրանիտ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Էջմիածին քաղաքի Սուրբ Մ. Մաշտոց փողոց 1/2 հասցեում բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: