ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.02.2021
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու կորզման գործարանի հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 2-ին ժամը 13:00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում կայանալիք «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու  կորզման   գործարանի  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները կիրականացվեն նույն օրը, նույն ժամին օնլայն zoom հարթակով (4-րդ փուլ):
տեղեկությունների համար զանգահարել հեռ. 011/22-02-18, 22-02-17: