26.01.2021
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու կորզման գործարանի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 2-ին ժամը 13:00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենա «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու կորզման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: