ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.01.2023
«Աստղիկ 21» ՓԲԸ-ի կողմից ներկայացված բազմաբնակարան բնակելի շենքերով բնակելի թաղամասի և հասարակական օբյեկտների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023 թվականի փետրվարի 7-ին, ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի, Աշտարակի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Աշտարակեցու հր.7) տեղի կունենա «Աստղիկ 21» ՓԲԸ-ի կողմից ներկայացված, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցի 73/6-73/8 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերով բնակելի թաղամասի և հասարակական օբյեկտների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: