ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2021
«ԱՍՔՄԵԴ դիզայն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի Մ.Մաշտոցի պողոտա 2ա հասցեում գտնվող «Հ.Կոջոյանի անվան կրթահամալիր» ՊՈԱԿ-ի շենքի ուժեղացման, վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենան «ԱՍՔՄԵԴ դիզայն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի Մ.Մաշտոցի պողոտա 2ա  հասցեում գտնվող «Հ.Կոջոյանի անվան կրթահամալիր» ՊՈԱԿ-ի շենքի ուժեղացման, վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ /:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: