03.03.2021
«ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում պողպատաձուլական գործարանի վերազինման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 12-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանում տեղի կունենա «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում պողպատաձուլական գործարանի վերազինման վերաբերյալ հանրային քննարկումներ(2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: