ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2026
Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Աշ-Վա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Աշ-Վա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Աշ-Վա» տեղամասի արդյունահանման աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և  շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում   (www.env.am), Թալինի   համայնքապետարանի  և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218