ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2024
«ԱՍ-նախագիծ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գ․ Նժդեհի 20/2 հասցեում կառուցվող նոր դպրոցի կառուցման վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ նոյեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի ղեկավարի նստավայրում  տեղի կունենա «ԱՍ-նախագիծ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գ․ Նժդեհի 20/2 հասցեում կառուցվող նոր դպրոցի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ` envexpertise@env.am):