ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2024
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի ափամերձ տարածքում գտնվող հանգստի գոտի-առողջարանային համալիրի վերակառուցման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:30-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի ղեկավարի նստավայրում կկայանա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի ափամերձ տարածքում գտնվող հանգստի գոտի-առողջարանային համալիրի վերակառուցման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ՝ expertise@env.am ):