Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին Արմավիր մարզի Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Արմավիր, Հանրապետության 32) տեղի կունենա «Առսթոռ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Բաղրամյան փ. 39 հասցեում նախատեսվող «Նորք» բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):