Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Ա․ Արշակյանի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 6-րդ փողոց 17 հողամաս հասցեում հեղուկ վառելիքի կայան կառուցելու վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մեծամորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
