ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2021
«Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենաթաղ բնակավայրի ածխաթթվային հանքային ջրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով թիվ 1 աղբյուրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 24-ին, ժամը 14-00-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շողակաթ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենաթաղ բնակավայրի ածխաթթվային հանքային ջրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով թիվ 1 աղբյուրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում): 

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: