Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՔԱՐԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արամուս բնակավայրի վարչական տարածքում «Ջարդիչ տեսակավորող կայանի» կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
