Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «ԱՐՈՍԱ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատի մարզի Վեդիի ավագ դպրոցի կառուցման աշխատանքների 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդիի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
