ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
«Արմստրոյ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 10-ին, ժամը 11։00-ին, Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի, Վ. Սարգսյան փողոց 1, նրբանցք 2) տեղի կունենա «Արմստրոյ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):


Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: