27.05.2021
«ԱՐՄ ՍԹՈՆ» ՍՊԸ կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում 2021-2022թթ կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 7-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքապետարանում տեղի կունենան «ԱՐՄ ՍԹՈՆ» ՍՊԸ կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում 2021-2022թթ կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: