«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում 2025թ. փետրվարի 26-ին՝ ժամը 12.00-ին, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում կրթահամալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աշոցքի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
