ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.11.2024
«Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Բյուրակն բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 3-ին՝ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Բյուրակն բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (www.env.am), Ամասիայի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ. 011 220 218