ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.02.2026
Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Աշոտավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2026 թվականի մարտի 12-ին՝ ժամը 14:00-ին, Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա  «Հայնախագիծ» ԲԲԸ-ի    կողմից  փորձաքննության ներկայացված՝ Աշոտավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (https://environment.gov.am/), Սիսիանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:   Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218