ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2024
«Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Եղվարդի քսայուղերի և բիտումի գործարանի նախագծի շրջակա միջացայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2024 թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի «Եղվարդի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի կունենա «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Եղվարդի քսայուղերի և բիտումի գործարանի նախագծի շրջակա միջացայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):