20.05.2021
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲ ընկերության կողմից ներկայացված Բժշկական թափոնների վնասազերծման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 2-ին ժամը 11։00-ին Աջափնյակ վարչական շրջանում (ք.Երևան, Ա. Սարգսյան փողոցի 5 հասցեում) տեղի կունենա «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲ ընկերության կողմից ներկայացված Բժշկական թափոնների վնասազերծման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: