ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2024
«ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ ցեմենտի գործարանի կառուցման եվ ցեմենտի արտադրության կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ.) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի  վարչական շենքում 2024 թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին տեղի կունենա  «ԱՐՑԵՄԵՆՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝  ցեմենտի գործարանի կառուցման եվ ցեմենտի արտադրության կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):