Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արմավիրի մարզ, Նոր Կեսարիա գյուղ 1-ին փողոց, 44 շենք) տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Նոր Կեսարիա բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Մեծամորի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ expertise@env.am):