ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.06.2021
Արման Հակոբջանյանի կողմից Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1-ին փողոց 88/3-4, 88/2, 88 հասցեներում նախատեսվող անհատական հանգստի գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 23-ին ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արման Հակոբջանյանի կողմից Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1-ին փողոց 88/3-4, 88/2, 88 հասցեներում նախատեսվող անհատական հանգստի գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: