Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2024 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրերում տեղի կունենա «ԱՌՄԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Մայակովսկու բազալտների հանքերևակման «Հյուսիսային» տեղամասի տարածքում 2024-2026թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Աբովյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: