ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.04.2025
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի մարզի Արգելի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Արգել բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի մարզի Արգելի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Նոր Հաճնի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: