ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.10.2024
«ԱՐԵՎԱՍՈԼ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում նախատեսվող արևային ֆոտոէլեկտրական կայանի (ԱՖԷԿ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐԵՎԱՍՈԼ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում նախատեսվող արևային ֆոտոէլեկտրական կայանի (ԱՖԷԿ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):