12.03.2021
«Արենա-3» ՍՊ ընկերության կողմից Սյունիքի մարզի Շաքիի ավազների հանքավայրի «Աղիձորի» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 25-ին ժամը 12:00-ին Սիսիանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Արենա-3» ՍՊ ընկերության կողմից Սյունիքի մարզի Շաքիի ավազների հանքավայրի «Աղիձորի» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: