Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արեգ Էներգիա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Սարավան բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող արևային էլեկտրակայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):