Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, այնուհետև՝ ժամը 15.00-ին, Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐԱՐԱՏ-ՃԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշենի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218