ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.12.2021
Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտների հանքավայրի «Արագած Պեռլիտ գրուպ» 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-ին Արագածավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արագած Պեռլիտ գրուպ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտների հանքավայրի «Արագած Պեռլիտ գրուպ» 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: