Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին Արագածոտնի մարզ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՍ-Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Մ. Բաղրամյան փողոցի 104 հասցեում նոր միջնակարգ դպրոցի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ՝ expertise@env.am ):