ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2022
Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի «Դարի քար» տեղամասի տուֆերի երևակման երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. մայիսի 5-ին ժամը 12․00-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դարի քար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի  հանքավայրի «Դարի քար» տեղամասի տուֆերի երևակման երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: