Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին Կապան բնակավայրի մշակույթի կենտրոնի շենքում (հասցե՝ Չարենցի 1) տեղի կունենա «Ապառաժ» և «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ների կողմից փորձաքննության ներկայացված Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան բնակավայրում նախատեսվող թիվ 6 հիմնական դպրոցի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):