ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.01.2025
«Էյէմջի Պրոջեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/՝ 2025 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 12:30-ին Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էյէմջի Պրոջեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի կրթահամալիրի («Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրի շրջանակներում կառուցվող) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Գորիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: