ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.05.2021
«Ամ-Էսկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի, Արզնու խճուղի 2/1/2 հասցեում գործող բանեցված անվադողերի վերամշակման գործարանի նախատեսվող վերազինման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ մայիսի 26-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանում  տեղի կունենան «Ամ-Էսկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի, Արզնու խճուղի 2/1/2 հասցեում գործող բանեցված անվադողերի վերամշակման գործարանի նախատեսվող վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ /:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: