ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2025
«Ալվինա բնակելի համալիր» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի   Արմավիր բնակավայրի Աշուղ Ջիվանու փողոց 12 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի համայնքապետարանում տեղի կունենա «Ալվինա բնակելի համալիր» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի   Արմավիր բնակավայրի Աշուղ Ջիվանու փողոց 12 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արմավիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218