Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 14:30-ին, Թալին համայնքի Թալին բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ալլեյա Պարկ» ՍՊԸ-ի կողմից՝ Թալին համայնքի Գայի փողոց 30 հասցեում նախատեվող հասարակական սպասարկման տարածքների, ավտոտեխզննման, ավտոտեխսպասարկման և ավտոլվացման կայանների կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218