ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2021
«Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտների «Կառնուտ-1» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ.  ապրիլի 23-ին ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Կառնուտ բնակավայրի ակումբում տեղի կունենան ՝ «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ  Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտների «Կառնուտ-1» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: