ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2024
«Ահառա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան 119 և 119/2 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. ապրիլի 25-ին՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ահառա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան 119 և 119/2 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: