ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2024
«Ագշին» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված՝ նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ /խմբ. 28.12.23 թ. N 2343-Ն, այսուհետ՝ Որոշում/ սահմանված կարգով, 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ագշին» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 27/38 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ 
       Որոշման հավելվածով սահմանված ժամկետներում ՇՄԱԳ-ի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: