Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ՝ Հավելված/՝ 2024 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 15:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում /Սյունիքի մարզ, Կապան, Չարենցի 2 շենք/ տեղի կունենա «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:
Որոշման հավելվածով սահմանված ժամկետներում ՌԷԳ-ի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Կապանի, Քաջարանի համայնքապետարանների պաշտոնական կայքերում https://kapan.am/, https://www.kajaran.am/ 011-22-02-17: