04.05.2023
Հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ
2023 թվականի մայիսի 16-ին ժամը 12:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Ձեռնարկող | «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություն |
---|---|
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ | ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք |
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն | Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա |
Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը |
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի նստավայրի վարչական շենքում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը |
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը | 18 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից |
Քննարկումների պատասխանատու | ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար |
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը | էլ. փոստ՝ էլ. փոստ՝ qajaran.syuniq@mta.gov.am, asya.ghazaryan@zcmc.am հեռ. 0285-3-21-81, +374 41 811 044 |