ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.04.2024
Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. ապրիլի 17-ին` ժամը 10:00-ին, Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ: /երրորդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: