ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2021
«Ա.Ա.Բ. պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Քարասանդի մարմարացված կրաքարերի և Ուրցասարի կրաքարերի հանքավայրերի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 23-ին ժամը 12 :00-ին և նույն օրը ժամը 12 :30-ին Ուրցաձորի համայնքապետարանում  տեղի կունենա «Ա.Ա.Բ. պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Քարասանդի մարմարացված կրաքարերի և Ուրցասարի կրաքարերի հանքավայրերի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային  քննարկումներ (2-րդ քննարկում): 

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: